13:22 - Ծննդատանը երեխան մահացած է ծնվել. հարազատները բողոքում են         13:02 - Երևանի մանկապարտեզներից մեկում երեխաներին կապել են աթոռներին. ֆեյսբուքյան օգտատերն ահազանգում է      12:40 - Սգացող ընտանիքը կատարվածից ցնցվել է.Հուղարկավորության ժամանակ նկատել են, որ տղամարդը շարժել է գլուխը    

01 սեպ 2016 10:10

Տրանսֆերտների ծավալը այս տարվա հուլիսին ևս շարունակել է նվազել. «Ժողովուրդ»

«Պաշտոնական աղբյուրներից «Ժողովուրդ»–ը տեղեկացավ, որ այս տարվա հուլիսին ֆիզիկական անձանց անունով բանկերի միջոցով արտերկրից Հայաստան ուղարկված գումարը եղել Է 89 միլիոն 229 հազար դոլար։ Անցած տարվա նույն ամսին Հայաստան ուղարկված տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել Էր 114 միլիոն 740 հազար դոլար։ Փաստորեն, տրանսֆերտները այս տարվա հուլիսին ևս շարունակել են անցած տարվա համեմատ նվազել։
 
Ի դեպ, այս տարվա յոթ ամիսների արդյունքներով տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել Է 343 միլիոն 332 հազար դոլար։ Սա այն դեպքում, երբ 2015 թվականի յոթ ամիսների արդյունքում տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել Է 447 միլիոն 116 հազար դոլար, իսկ 2014 թվականին՝ 695 միլիոն 763 հազար դոլար։ Ստացվում Է՝ մեկ տարվա կտրվածքով տրանսֆերտները նվազել են 103 միլիոն 784 հազար դոլարով, իսկ երկու տարվա կտրվածքով անկումը եղել Է կրկնակիից ավել։ Նկատենք, որ այս գումարների պակասությունով Է պայմանավորված Հայաստանի տնտեսության օրըստօրե վատթարացող վիճակը և սպառողների աղքատացումը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր