15:02 - Իմ ու իմ ընտանիքի անդամների հաշիվները սառեցված են, դրա համար չեմ կարող գրավի չափ ասել         14:44 - Եթե փախչող լինեի, ադրբեջանցիք այսօր Ստեփանակերտում թեյ խմելիս կլինեին.նա տվեց Տիգրան Թորոսյանի, Սերժ Սարգսյանի, Հայկ Հարությունյանի անունները      14:24 - Տեսանյութ. Ռոբերտ Քոչարյանի՝ դատարանի առջև հավաքված աջակիցները սխալ էին լսել դատարանի որոշումը    

01 սեպ 2016 13:50

Բռնություն և կեղծիք` «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում

ՀՀ արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ռուբեն Ց.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2016 թվականի մայիսի 28-ին նույն քրեակատարողական հիմնարկի ծառայողը պահանջել է հանձնել բջջային հեռախոսը, որից ինքը հրաժարվել է՝ փորձելով այն պատուհանից դուրս նետել: Այդ պատճառով հիշյալ ծառայողը ոլորել է թևերը և բռնություն կիրառել իր նկատմամբ, ապա տեղափոխել է պատժախուց, որտեղ շարունակել է իր նկատմամբ բռնություն կիրառել:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունից հայտնում են, որ ՀՀ արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և կատարվել նախաքննություն:

Քրեական գործի նախաքննության ընթացքում պատշաճ ընթացակարգով ստուգվել են դատապարտյալի հաղորդման մեջ նշված դրվագների բոլոր հանգամանքները:

Նախաքննության ընթացքում իրականացված մի շարք քննչական և դատավարական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ դատապարտյալ Ռուբեն Ց.-ն, գիտակցելով, որ իր կողմից տրված տեղեկատվությունը կեղծ է՝ ծանր հանցագործության կատարման մեջ անհիմն մեղադրել է հիշյալ քրեակատարողական հիմնարկի ծառայողին:

Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով հերքվել է «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակցի կողմից հանցագործություն կատարելու հանգամանքը, ուստի որոշում է կայացվել վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել:

Միաժամանակ, ծանր հանցագործության մեջ մեղադրելով՝ ակնհայտ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված և քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել Ռուբեն Ց.-ին:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր