17:45 - Անժամկետ ջրադուլ է սկսել՝ հանուն եղբայրների.քննիչը 30 հազար ԱՄՆ դոլար է պահանջել՝ գործ չհարուցելու համար         16:45 - Տեսանյութ. Ստավրոպոլի երկրամասում 6 ավտոմեքենաների բախումից տուժած 6 քաղաքացիներից 4-ը հայեր են      16:18 - 10 հազար տոննա ոսկու հանքանյութ են արդյունահանել հատուկ պահպանվող տարածքում. հարուցվել է քրգործ    

01 սեպ 2016 19:20

Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի նկատմամբ հետաքրքրությունը տարեց տարի մեծանում է

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ՙՙՃՇՀԱՀ՚՚-ին կից ՙՙՄանուկ Աբեղյանի ՚՚ անվան ավագ դպրոցի նկատմամբ հետաքրքրությունը տարեց տարի մեծանում է: 

2016-2017 ուսումնական տարում դպրոց է ընդունվել 330 աշակերտ: 2015-2016 ուսումնական տարում դպրոցը տվել է 220 շրջանավարտ: ՙՙԲարձրագույն կրթության հիմքը դրվում է դպրոցից: Եվ ժամանակակից գիտությունը չի կարող առաջ ընթանալ առանց հիմնարար դպրոցական կրթության ՚՚,- շնորհավորելով աշակերտներին և ուսուցիչներին սեպտեմբերի 1–ի առթիվ՝ ողջույնի իր խոսքում ասաց ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանը: 

ՃՇՀԱՀ-ն Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի կրթական ծրագրերի աննդհատ զարգացման նպատակով առանձնակի ուշադրություն է դարձնում լաբորատորիաների հագեցվածությանը, ուսուցիչների կատարելագործմանը և բուհ-դպրոց համագործակցության սերտաճմանը: Դպրոցը համագործակցում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան հետ՝ ֆրանկոֆոն երկրների ծրագրի շրջանակներում: Դպրոցի դասավանդման գործընթացում ներգրավված են համալսարանի դասախոսները:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր