17:00 - ԿԳՍՄ ճշմարտախոս նախարարին.Քահանան՝ Արայիկ Հարությունյանի հայտարարության մասին. Դատարկաբանություն է         16:34 - Ընդամենը մի հոգու կապրիզ.Ոստիկանությունն էնքան մելչնիկ է, որ աղջկա շփոթած նախադասությունից է կախվում      16:10 - Ջրում հայտնված երեխային փրկելու համար 10 անհետ կորածների հարազատները եկել են «մահվան լողափ»՝ հույսով, որ ծովը ափ կհանի մարմինները    

01 սեպ 2016 19:40

Պարգևներ և պատվավոր կոչումներ` Արցախի 25-րդ տարեդարձի առթիվ

Արցախի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձի կապակցությամբ Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագրեր պետական պարգեւներով պարգեւատրելու եւ պատվավոր կոչումներ շնորհելու մասին: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
 
Համաձայն հրամանագրերի՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս եւ Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած արիության ու խիզախության համար «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգեւատրվել է 7 հոգի հետմահու, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով` 1 հոգի հետմահու, «Արիության համար» մեդալով` 9 հոգի, որից 1-ը՝ հետմահու, «Մարտական ծառայություն» մեդալով` 267 հոգի, որից 1-ը` հետմահու:

Արցախի, Հայաստանի եւ արտերկրի մի խումբ պետական, հասարակական եւ քաղաքական գործիչներ, Արցախյան ազգային-ազատագրական պայքարի ակտիվ մասնակիցներ, ազատամարտիկներ, դիվանագետներ եւ բարերարներ պարգեւատրվել են` «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով` 8 հոգի, որից 1-ը` հետմահու, «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով` 18 հոգի, որից 2-ը՝ հետմահու, «Մխիթար Գոշ» մեդալով` 11 հոգի, «Վաչագան Բարեպաշտ» մեդալով` 16 հոգի, որից 2-ը` հետմահու, «Անանիա Շիրակացի» մեդալով` 12 հոգի, որից 2-ը` հետմահու, «Երախտագիտություն» մեդալով` 78 հոգի եւ 4 կազմակերպություն:

Գիտության, մշակույթի, արվեստի, առողջապահության եւ տնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար մի խումբ անձանց շնորհվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվավոր կոչումներ:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր