Իսրայելը 1,5 մլրդ դոլար է հատկացրել Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակման համար          Թուրքը Գորիս-Կապան միջպետական ճանապարհին իրեն էնպես է պահում , ոնց որ էդ հատվածը իրենցն է, և ինչ ուզում՝ անում են       Կան շատ հուշագրեր, որոնցով Փաշինյանը տարածքներ է հանձնելու, պարզապես չի կարող միանգամից, ներքին ընդվզման լուրջ ալիք կբարձրանա    

09 հուն 2021 15:20

Ադրբեջանը խախտում է եռակողմ հայտարարության պայմանները.ստեղծում են նոր մարտահրավերներ տարածաշրջանային անվտանգության և խաղաղության համար

ՀՀ ԱԳՆ–ն խստորեն դատապարտում է հայ ռազմագերիների հանդեպ Ադրբեջանի կողմից քրեական հետապնդման նախաձեռնումը, ինչի մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարը: Նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ ԱԳՆ–ն` ի պատասխան 62 հայ զինծառայողների ձերբակալման լուրի։

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին գրած նամակում հայտնել է Հադրութի շրջանում «Հայաստանի զինված ուժերի դիվերսիոն խմբի» ձերբակալման մասին: Բայրամովի խոսքով` խմբի 62 անդամներ ձերբակալվել են և ներկայում տարվում է նախաքննություն։

«Ադրբեջանի իշխանությունների այս գործողությունները միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտում են: Արցախի հանդեպ 44-օրյա թուրք-ադրբեջանական ագրեսիայի ընթացքում ադրբեջանական կողմն իրականացրել է միջազգային իրավունքի խախտումներ, որոնց զգալի մասը պատերազմական հանցագործություններ են: Այդ պատերազմական հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն, և դրանց իրականացնողները պետք է ենթարկվեն պատասխանատվության»,–ասվում է հայտարարության մեջ։
ԱԳՆ–ն նկատում է` ադրբեջանական կողմը հայտարարել է ռազմագերիների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ հայ զինծառայողների գերեվարումից մոտ մեկ ամիս հետո։ Սա ցույց է տալիս, որ Ադրբեջանն օգտագործում է հայ ռազմագերիներին որպես պատանդներ իր քաղաքական օրակարգն առաջ մղելու նպատակով:
ԱԳՆ–ն հիշեցրել է, որ ռազմագերիների ազատ արձակման և հայրենադարձման պահանջը հստակորեն ամրագրված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, և ռազմագերիների հանդեպ քրեական հետապնդումը հանդիսանում է հայտարարության կոպիտ խախտում:
ՀՀ գերատեսչության հայտարարության մեջ նշված է, որ հայ զինծառայողներն արդեն իսկ գերեվարվել էին եռակողմ հայտարարության մեկ այլ դրույթի խախտման հետևանքով, երբ հրադադարի հաստատումից մեկ ամիս հետո Ադրբեջանը ռազմական գործողություններ էր ձեռնարկել Արցախի Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի ուղղությամբ:

Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության կրկնվող և միտումնավոր խախտումները, ըստ ԱԳՆ–ի, լրջորեն վտանգում են հայտարարության լիարժեք իրականացումը և ստեղծում են նոր մարտահրավերներ տարածաշրջանային անվտանգության և խաղաղության համար:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր