14:20 - Ամենուրեք փոշի էր, Օբաման 8 տարի նախագահ էր, և նա մեկ անգամ ոտք չի դրել այդտեղ.ինչպե՞ս կարող է մարդ ունենա լավ բունկեր ու չվայելել         14:14 - Տեսանյութ. Ինչի վրա են ծախսվել գումարները,Նոյեմբերյանի բժիշկներն ասում են՝ վարակված ենք, բայց տաքությունով գնում ենք հիվանդի մոտ      13:53 - Չկարողացավ աշխատել բժիշկ-գիտնականների հետ, լսել տարբերվող կարծիք, և այդ ամենը բերեց հակառեկորդների գրանցման ու բազմաթիվ մահերի    

02 սեպ 2016 19:10

Սահմանադրական դատարանի որոշումը` Պավել Մանուկյանի և Վարուժան Ավետիսյանի կողմից վիճարկվող հոդվածների շուրջ

Սահմանադրական դատարանը հրապարակեց ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը գրաված զինված խմբավորման անդամներ Պավել Մանուկյանի և Վարուժան Ավետիսյանի դիմումների հիման վրա ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի երկու հոդվածների՝ 283-րդ հոդվածի 1-ին մասի, 288-րդ հոդվածի 3-րդ մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով որոշումը:
ՍԴ-ն որոշեց, որ վիճարկվող հոդվածները` ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 283-րդ հոդվածի 1-ին մասը, 288-րդ հոդվածի 3-րդ մասը, համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը:
«Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի առաջին կետով, 101 հոդվածի առաջին մասի 6 կետով, 102 հոդվածով, Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի 63, 64, 69-րդ հոդվածներով` որոշեց. ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 283-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը, 288-րդ հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը սույն որոշման մեջ Սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների շրջանակներում»,- ասված է Բարձր դատարանի որոշման մեջ:
 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր