22:28 - Հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել, կան վիրավորներ ․ ՊՆ խոսնակ         17:10 - Ինչո՞ւ է կորոնավիրուսը տարբեր մարդկանց մոտ տարբեր կերպ ընթանում      16:32 - Առաջիկա օրերին՝ անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում    

02 սեպ 2016 19:55

Թուրքերի և քրդերի միջև բախումները շարունակվում են

Կարեն Հովհանիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
Թուրքիայի հարավ-արևելյան Հաքքարի նահանգի Չուքուրջա բնակավայրում թուրքական և քրդական ռազմական ուժերի բախման հետևանքով զոհվել է թուրքական կողմից առնվազն երկու զինվոր, վիրավորվել է վեցը, քրդական կողմից զոհեր են եղել, երբ թուրքական ուժերին օգնության են հասել թուրքական բանակի ռազմական կործանիչները, որոնք հարվածներ են հասցրել թուրքական ժամանակով ժամը 09:30-ին և 09:48-ին Չուքուրջային, քրդական կողմն ունի առնվազն 20 զոհ:

Վան նահանգի Չալդրան բնակավայրում թուրքերի և քրդերի բախումների հետևանքով զոհվել է թուրքական բանակի չորս զինվոր, ևս չորսը վիրավորվել են: 
Թենդյուրեք տարածաշրջնում PKK-ի զինյալների հետ բախումների հետևանքով զոհվել է 18 ճանապարհային պահակներ:

Թուրքական ռազմական ուժերը հատուկ ռազմական գործողություններ են իրականացրել Քեմերլի, Հերինո, Օդաբաշի շրջաններում, սակայն PKK-ի զինյալները նախապես տեղյակ լինելով սպասվելիք ռազմական գործողություններին, լքել էին նշված շրջանները և չեն կրել կորուստներ: Իրավիճակը մնում է լարված ...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր