18:44 - Սա նաև իշխանության վստահության հանրաքվե է. Տեսանյութ         18:16 - Աստծո առջև չենք կանգնելու ուտելու կամ խմելու համար, Աստված նայելու է մեր սրտերին. Տեսանյութ      17:10 - Վրաստանը կորոնավիրուսի պատճառով անցնում է համաճարակային պատրաստվածության    

03 սեպ 2016 11:30

Արտակարգ պատահար` Վանաձորում

Սեպտեմբերի 2-ին, ժամը 19.31-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բանակի փողոցի տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ:
Հայտարարվել է հրդեհի բարդության «2-րդ կանչ» և դեպքի վայր են մեկնել ևս երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դպրոցի փողոցի թիվ 46 տան տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.07-ին, մարվել՝ 20.50-ին:
Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 120 քմ:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր