18:03 - Եթե հավը ձու չի ածում, աքլորն էլ է մեղավոր         17:19 - Վանեցյանը դրսեւորեց մի որակ, որը խորթ էր Նիկոլ Փաշինյանին, նա ասաց շատ կարեւոր բան      16:47 - «Արցախը հայերինն է». ANCA-ն հրապարակել է ԿՀՎ գաղտնազերծված փաստաթղթերը Լեռնային Ղարաբաղի մասին    

04 սեպ 2016 21:17

Ադրբեջանական ճգնաժամը իրականություն է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սալյան քաղաք կատարած այցի ժամանակ հայտարարությամբ է հանդես եկել` խոսելով երկրում տիրող ճգնաժամից: Ինչպես փոխանցում է RIA Novosti գործակալությունը, Ալիևը հայտնել է, որ երկրի նավթային եկամուտները կրճատվել են:

«Ադրբեջանի նավթային եկամուտները կրճատվել են: Դա արդեն իրականություն է: Նավթը մի քանի անգամ էժանացել է. մեր արտարժութային եկամուտները նույնպես կրճատվել են: Ադրբեջանը, սակայն,  ի վիճակի է դիմակայել ներկայիս ճգնաժամին»,- հայտնել է Ադրբեջանի նախագահը:

Ալիևը ընդգծել է, որ իրենց անհրաժեշտ է արտահանվող ապրանքներ, որոնք կապահովեն երկրում արտարժույթի ներհոսք:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր