18:33 - Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից. Տեսանյութ         17:32 - Միջադեպ Թուրքիայի խորհրդարանում.Կարո Փայլանը Սոյլուին նմանեցրել է Հիմմլերի հետ      16:39 - Տեսանյութ. Վահե Էնֆիաջյանի կոշտ պատասխանը ադրբեջանցի պատվիրակներին՝Քաղաքական սադրանք՝ դուք եք անում,Արցախի հարցը դե ֆակտո լուծված է    

05 սեպ 2016 14:45

Սեպտեմբերի 5-ը մտային խնդիրների համաշխարհային օր

Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիան սեպտեմբերի 5-ը հայտարարել է Մտային խնդիրների համաշխարհային օր։ Այս օրվա կապակությամբ Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի (ՀամՀԱ) նախագահը, հիմք ընդունելով 193 երկրում ՀամՀԱ կատարած հետազոտության արդյունքները, հատուկ հայտարարագրով անդրադարձել է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքներին:

Հետազոտությունները ցույց են տվել, որ աշխարհի տարբեր երկրներում մինչ օրս հանդիպում են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների կոպիտ խախտումներ`

37% երկրներում արգելված է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ամուսնությունը;
36% երկրկներում հոգեկան առողջության խնդիրներ ունեցողներին արգելված է մասնակցել քվեարկություններին;
Երկրների մեկ քառորդը չունի օրենսդրական կարգավորումներ, որոնք կկանխարգելեն հոգեկան առողջության խնդիրներ ունեցողի նկատմամբ խտրականությունը աշխատանքի ընդունելիս:

Երկրների կեսից ավելին չունի օրենսդրական պաշտպանություն առողջական խնդիրների, այդ թվում հոգեկան խանգարումների, դեպքում աշխատանքից հեռացման, աշխատանքի կասեցման և դադարեցման հանդեպ:

 38% երկրներում չի պաշտպանվում հոգեկան առողջության խնդիրներ ունեցողի հետ պայմանագրեր կնքելու իրավունքը:
Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիան ի դեմս ավելի քան 250 000 հոգեբույժների պատրաստակություն է հայտնում աջակցել Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի իրականացման գործընթացին և կոչ է անում բոլոր պետություններ ապահովել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հավասար քաղաքացիական իրավունքները: ՀամՀԱ համոզմամբ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք կարող են հանդես գալ որպես հանրության հավասար անդամ և պետք է հավասար իրավունքներ ունենան այլ քաղաքացիների հետ:
 
Հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների իրավունքների հայտրարագրում մասնավորապես նշված են հետևյալ իրավունքները`

Հասանելի և մատչելի առողջապահության  իրավունք /այդ թվում հոգեկան առողջության խնդիրների բուժում/:
Այլ քաղաքացիների պես համայնքում անկախ ապրելու իրավունք:

Աշխատելու, աշխատանքի հնարավորություն ունենալու, աշխատանքի վայրում պաշտպանված լինելու իրավունք, այդ թվում աջակցության իրավունք, ինչպես մյուս քաղաքացիները:

Պատշաճ եկամուտի իրավունք, որը հնարավորություն է տալիս բավարարելու սնունդ, բնակության  վայր և հագուստ ունենալու և այլ հիմնական պահանջմունքները:

Հասանելի, մատչելի և ինտեգրված բնակարան ունենալու իրավունք:

Ուսուցման և կրթության իրավունք, որը հասանելի է մյուս քաղաքացիներին:

Ազատ տեղաշարժվելու և ճանապարհորդելու սահմանափակումների վերացում:

Սեփականություն ունենալու, ժառանգելու  և տնօրինելու իրավունք և այդ իրավունքը պաշտպանելու համար պատշաճ իրավական աջակցության առկայություն:

Ամուսնանալու, երեխա ունենալու կամ որդեգրելու, ընտանիք ունենալու իրավունք` անհարաժեշտության դեպքում աջակցություն ստանալու հնարավորությամբ:

Իրենց ապագան որոշելու և ինքնուրույնաբար կյանքի ընտրություն կատարելու իրավունք:

Ընտրելու և հասարակության ներկայացուցիչ ընտրվելու իրավունք:

Մյուս քաղաքացիների պես օրենքի առջև հավասարության և օրենքի կողմից պաշտպանվածության իրավունք
Դաժան, անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից ու պատժից զերծ մնալու իրավունք:
Գաղտնիության և անձնական կյանքի իրավունք:

 Համայնքի մշակութային և հասարակական կյանքին մասնակցելու և իրենց ընտրությամբ որևէ կրոն դավանելու իրավունք:
Հայկական հոգեբուժական ասոցիացիան նույնպես միացել է այս նախաձեռնությանը։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր