14:46 - Տեսանյութ. Ինչպես դիմավորեցին Նիկոլ Փաշինյանին Սուրբ Ղազար կղզում         14:25 - Մի քանի օրից պարզ կլինի՝ էլեկտրաէներգիայի գները կբարձրանա՞ն, թե ոչ      14:13 - Եթե Սասուն Միքայելյանը երաշխավորություն է ներկայացրել Նորատուսցի Ալիկի համար, դա դեռ չի նշանակում, որ նա խրախուսում է այդ երևույթը    

03 հուն 2016 12:51

ԶՈւ զորամասերից մեկում հայտարարվել է ուսումնական տագնապ

 

Հունիսի 3-ի վաղ առավոտյան ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն եղել է զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկում: Պաշտպանական գերատեսչության ղեկավարի հրամանով զորամասում ազդարարվել է ուսումնական տագնապ, տրվել են համապատասխան առաջադրանքներ:

Մշտական տեղակայման վայրից ստորաբաժանման զինանձնակազմը նախանշված ժամանակահատվածում տեղափոխվել է գործողությունների շրջան, որտեղ փայլուն կերպով իրականացրել է առաջադրված  ուսումնական խնդիրները: Ամփոփելով արդյունքները` Սեյրան Օհանյանը բարձր է գնահատել ստորաբաժանման հրամանատարության և անձնակազմի գործողություններն ու պատրաստվածությունը, ուսումնական թիրախների խոցման արդյունավետությունը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը խրախուսել է ուսումնական խնդիրների կատարման ընթացքում իրենց լավագույնս դրսևորած զինծառայողներին, հորդորել այսուհետ ևս պատրաստ լինել ցանկացած պահի և ցանկացած բնույթի առաջադրանք կատարելուն:

ՀՀ ՊՆ


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր