16:46 - Իրանի նախագահն Իսրայելին և ԱՄՆ-ին մեղադրել է երկրում անկարգությունների կազմակերպման մեջ         16:25 - Տեսանյութ. Նոր Հաճնում հողին հանձնեցին գազի թունավորումից մահացած ընտանիքին      16:15 - Գարեգին Նժդեհի մասին վարչապետի գիտելիքներն ու կցկտուր պատասխաններն արդեն անընդունելի են    

05 սեպ 2016 20:05

Հանգուցյալ Քարիմովը հանդիմանել է Ալիևի` ղարաբաղյան հարցը քննարկելու խնդրանքին

Աշոտ Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
Քարիմովի՝ հերթական հակաադրբեջանական քայլը տեղի է ունեցել է 1994թ. Սատմբուլում՝ թյուրքական երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ:

Հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևը Թուրքիայի այդ ժամանակ նախագահ Սուլեյման Դեմիրելին խնդրում է նիստի օրակարգում ընդգրկել նաև ղարաբաղյան հարցը և առաջարկում եղբայրական Ադրբեջանին օգնել այդ ծանր հարցում: Հեյդար Ալիևի խնդրանքին հանդիմանում է Ուզբեկստանի հանգուցյալ նախագահ Ի. Քարիմովը և հայտարարում, որ իրենք հավաքվել են տնտեսական հարցեր քննարկելու, և հատկապես չի ցանկանում խոսել միջպետական հակամարտությունների մասին: Քարիմովին իր աջակցությունն է հայտնում նաև մեկ այլ թյուրքական պետության՝ Թուրքմենստանի նախկին նախագահ Թուրքմենբաշին, նշելով որ ղարաբաղյան հարցի քննարկումը կարող է ազդել Հայաստանի հետ հարաբերություններին:
Չնայած Դեմիրելի գործադրած ջանքերին՝ Ղարաբաղն այդպես էլ չի քննարկվում նիստին: 

Նույն պատմությունը տեղի է ունենում նաև Աշխաբադի հանդիպման ժամանակ որտեղ Ուզբեկստանի և Թուրքմենստանի նախագահները թույլ չեն տալիս Հեյդար Ալիևին օրակարգ ներառել նաև ղարաբաղյան հարցը:

Հ.Գ. հետ բերեք Քարիմովին

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր