Ռուսական Սու-35Ս կործանիչները սկսել են վերատեղակայումը Բելառուսում          Եթե հայերն ապրում են Ադրբեջանում, ապա ադրբեջանցիները ևս կկարողանան նախկինի պես ապրել Հայաստանում.Շաֆիև       Տեսանյութ.Խոշոր հրդեհ Բաքվում. ռուսական դեսպանատան մոտ շենք է այրվում    

15 մար 2021 14:47

5 մահ.Երևան-Գյումրի ճանապարհին ողբերգական վթարից տուժած 4–րդ ուղևորը ևս մահացավ

Երևան-Գյումրի ավտոճանապարհին ողբերգական վթարի հետևանքով տուժած 4–րդ ուղևորը ևս մահացել է։ Տեղեկությունը հայտնում է  ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Նշենք, որ դեպքը տեղի էր ունեցել մարտի 14-ին, ժամը 19.00-ի սահմաններում։ Երևան-Գյումրի ճանապարհի 67-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել քարերին և կողաշրջվել։

«15-ամյա ուղևորներ Մարատ Խաչատրյանը և Յուրի Աբրահամյանը տեղում մահացել են, իսկ 15-ամյա վարորդը և մյուս ուղևորները՝ 15-ամյա Էդգար Գրիգորյանը և Սարգիս Ալեքսանյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Էդգար Գրիգորյանն ու Սարգիս Ալեքսանյանը մահացել են»,– նշված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ վթարի հետևանքով 5 հոգի ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել էին «Թալին» բժշկական կենտրոն: Հիվանդանոցում բժիշկներին չէր հաջողվել փրկել վիրավորներից 3-ի կյանքը։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր