17:00 - Կունենք կարճատեւ շոգեր՝+37․․․+38 աստիճանի         16:35 - Պետական կառույցները մեզնից գնում չեն անում, խոշոր խաղացողներ են մտել շուկա. գուցե դադարեցնենք մեր հայկական դիմակների արտադրությունը      16:15 - Սահմանին կրակոցների թիվն ավելացել է. ՊԲ    

06 սեպ 2016 17:25

Այս մի օլիմպիական ոսկե մեդալով չեմ հանգստանալու. Արթուր Ալեքսանյան. Տեսանյութ

Նորընծա օլիմպիական չեմպիոն, աշխարհի կրկնակի ու Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն այսօր պատասխանել է լրագրողների հարցերին։ Արթուր Ալեքսանյանը նշել է, որ այս մի օլիմպիական ոսկե մեդալով չի հանգստանալու և ձգտելու է դառնալ կրկնակի օլիմպիական չեմպիոն: 

«Ես ձգտում եմ միշտ առաջ շարժվել: Ցանկանում եմ շատացնել Եվրոպայի և աշխարհի առաջնությունների ոսկե մեդալները: Հաջորդ նպատակս կրկնակի օլիմպիական չեմպիոն դառնալն է: Ես, իրոք, հպարտություն եմ ապրում: Մեծ հիացմունք ու հպարտություն եմ ապրում, զգում եմ, թե մարդիկ որքան երջանիկ ու ուրախ են: Ես Ռոբերտ Աբաջյանի նկարը փակցրել էի իմ շապիկին, որ ամբողջ աշխարհը ճանաչի մեր հերոսներին: Ես ցանկանում եմ, որ մեր հերոսները չմոռացվեն»,- իր խոսքում նշեց Արթուր Ալեքսանյանը:
 
Խոսելով Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի Գյումրու մարզադպրոցի վերանորոգման մասին` ըմբիշը նշեց, որ այն պետք է լինի ոչ միայն ամբողջ Հայաստանի, այլ նաև Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ուշադրության կենտրոնում։
 
Մանրամասները` տեսանյութում:
 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր