17:00 - Կունենք կարճատեւ շոգեր՝+37․․․+38 աստիճանի         16:35 - Պետական կառույցները մեզնից գնում չեն անում, խոշոր խաղացողներ են մտել շուկա. գուցե դադարեցնենք մեր հայկական դիմակների արտադրությունը      16:15 - Սահմանին կրակոցների թիվն ավելացել է. ՊԲ    

06 սեպ 2016 18:35

Գազ չի լինելու հետևյալ հասցեներում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով սեպտեմբերի 7-ին ժամը 10:00-ից մինչեւ ժամը 19:00-ն դադարեցվելու է Աջափնյակ, Դավիթաշեն  վարչական շրջանների Նորաշեն թաղամասի թիվ 6-ից մինչեւ 47, Մելքումով թաղամասի թիվ 11, Գեւորգ Չաուշի փողոցի թիվ 14/3, 14/7 հասցեների բազմաբնակարան շենքերի եւ հարակից առանձնատների թվով 2038 բնակիչ-բաժանորդների եւ տարբեր նշանակության 8 հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում է պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր