21:29 - Եղանակը Հայաստանում հոկտեմբերի 23-ին         21:00 - Օրվա խորհուրդ. Հոկտեմբերի 23      19:58 - Ըստ ոսկե կանոնի, պետական բյուջեի կապիտալ ծախսերը պետք է մեծ լինեն պետական բյուջեի պակասուրդից    

08 սեպ 2016 16:30

Մի՛ խոչընդոտեք աշակերտների հոգևոր-մշակութային կրթությանը

Ս.թ. սեպտեմբերի 8-ին aravot.am-ում հրապարակվեց ինձ հետ ունեցած հարցազրույցը՝ «Դրամահավաքն այն է, որ հավաքում են թանգարանի համա՞ր, թե՞ որ տնօրենին նվեր են առնում» (http://www.aravot.am/2016/09/08/733122/ ) վերտառությամբ: Ելնելով այս մտահոգությունից՝ այսօր նամակով դիմեցի Երևանի ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի  մշտական  հանձնաժողովի նախագահ տիկին Թամարա Պողոսյանին: Բանն այն է, որ այս արգելքը խաթարում է դպրոցահասակ երեխաների հոգևոր-մշակութային կրթությունը: Նամակի բովանդակությունը՝ ստորև.
 
«Երևանի ավագանու մշակույթի, կրթության, և սոցիալական հարցերի  մշտական  հանձնաժողովի անդամներս  դիմում ենք մի հարցով, որը, համոզված ենք, Ձեզ նույնպես կմտահոգի:
 
Հանրակրթության նպատակն է երկրի համար  կրթել   համակողմանի զարգացած, մարդասեր քաղաքացիներ: Այս որակները  ստանալու համար  պետությունը  մշակել է ուսումնական պլաններ, որտեղ   կարևորվում է մշակութային-հոգևոր կրթությունը: 
 
Նման կրթությունը կազմակերպվում է ոչ միայն դպրոցներում՝ դասերի ժամանակ, այլև թատրոններում, համերգասրահներում, ուր   պետք է այցելեն մեր աշակերտներն իրենց ուսուցիչների հետ: Մշակութային   օջախներ  այցելելու  համար անհրաժեշտ է  ունենալ տոմս, որն արժե գումար և պետք է գնի ծնողը: Սակայն քանի որ  դպրոցներում քաղաքապետն արգելել է դրամահավաքը՝ առանց բացատրելու, թե որ  տգեղ, անթույլատրելի գործողությունը այդ բառի տակ նկատի ունի, տնօրեններին հանձնարարել է  արգելել ցանկացած  տիպի դրամահավաք, վերջիններս էլ  արգելում են նաև աշակերտների համար բեմադրվող ներկայացումների  ու համերգների  տոմսերի ձեռքբերումը: 
 
Երևանի ավագանու  մշակույթի, կրթության, և սոցիալական հարցերի  մշտական  հանձնաժողովի անդամներս խիստ մտահոգ ենք  այս փաստով, որը, համոզված ենք, կիսում եք նաև Դուք,  և առաջարկում ենք միջնորդել, որպեսզի պարոն Մարգարյանը շրջաբերականով տեղեկացնի դպրոցների տնօրեններին՝  անպատվաբեր  «դրամահավաք»  երևույթը չնույնացնել   մեր երեխաների մշակութային-հոգևոր  կրթությանը նպաստող  ներկայացումների, համերգների տոմսերի ձեռքբերման  համար հավաքվող  գումարների հետ ու,  ընդհակառակը,   դպրոցներում խթանի այս գործընթացը»:
 
Հավելենք, որ տիկին Բախշյանը վերոնշյալ հանձնաժողովի անդամ է:
 
Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ 

loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր