17:20 - Կոտայքի մարզում տաք հետքերով հայտնաբերել են զինված ու դիմակավորված ավազակային հարձակում կատարողներին         16:39 - Մկնդեղով, կադմիումով և դիօքսիններով աղտոտվածությունը՝ Ալավերդիում և Ախթալայում. ԷկոԼուր      16:15 - Ֆրանսիայում պղծել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարը    

03 հուն 2016 15:53

Թուրքիան երբևէ չի խուսափել պատմության հետ առերեսվելուց. Ի. Քալըն

 

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը դատապարտել է Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը.

«Այդ որոշումը հակասում է պատմական իրողություններին և չունի իրավական որևէ հիմք: Գերմանիան իրականացրել է ժամանակակից պատմության ամենամեծ ցեղասպանությունը՝ Հոլոքոսթը: Այս մասին տեղեկացնում է Թուրքական T24  թերթը: 

Այո՛, Գերմանիան ընդունում է մարդկության դեմ սարսափելի հանցանք Հոլոքոսթի հարցում իր մեղքը, սակայն չի ցանկանում մնալ որպես միակ ցեղասպանություն իրականացրած, դրա համար էլ ասում է, որ ուրիշներն էլ են արել նման բան, ինչից էլ գալիս է Հայոց ցեղասպանության սուտն առաջ քաշելը: Թուրքիան երբևէ չի խուսափել պատմության հետ առերեսվելուց»,- ասել է Քալընը:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր