18:03 - Եթե հավը ձու չի ածում, աքլորն էլ է մեղավոր         17:19 - Վանեցյանը դրսեւորեց մի որակ, որը խորթ էր Նիկոլ Փաշինյանին, նա ասաց շատ կարեւոր բան      16:47 - «Արցախը հայերինն է». ANCA-ն հրապարակել է ԿՀՎ գաղտնազերծված փաստաթղթերը Լեռնային Ղարաբաղի մասին    

08 սեպ 2016 18:15

Մշակվում է ընտանեկան բռնության կանխարգելման ծրագիր

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ հատուկ այցով Երևանում է գտնվում Եվրոպայի խորհրդի Հավասարության բաժնի խորհրդականը: Այցը կազմակերպվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության շրջանակներում:
Այցի նպատակն է մշակել և իրականացնել Հայաստանում ընտանեկան բռնության կանխարգելման համապարփակ ծրագիր՝ բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ:

Այսօր հանդիպումներ են տեղի ունեցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի, ինչպես նաև աշխատակազմի ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և Եվրոպայի խորհրդի հետագա համագործակցության ուղղությունները: Այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ ՀՀ ոստիկանության, ՀՀ արդարադատության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների ապահովման խորհրդի, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնց ընթացում կքննարկվեն մի շարք հիմնախնդիրներ՝ Հայաստանում ընտանեկան բռնության կանխարգելման վերաբերյալ:

Եվրոպայի խորհրդի հետ ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի Ստամբուլի կոնվենցիայի դրույթների և ՀՀ օրենսդրության համապատասխանության ուսումնասիրություն, ինչպես նաև նպաստել ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի ընդունմանը:
 
Ապագա ծրագրի շրջանակներում նախատեսվում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների բարձրացմանն ուղղված միջոցառումներ: Հատուկ միջոցառումներ են նախատեսվում նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և զանգվածային լրատվամիջոցների ակտիվ մասնակցությամբ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր