Հայկական իրավական կենտրոնը հայ գերիների անհետացումների վերաբերյալ նոր գործեր է ներկայացրել ՄԻԵԴ          Տեսանյութ.Շատ անհանգստություն կա, բայց դա իմ ոլորտում չէ. նախագահը`սահմանային իրավիճակի մասին       ԱԳՆ խոսնակը՝Փաշինյանի և Աիևի հանդիպման մասին    

26 մայիս 2021 14:49

Իրանը համաձայնել է Նախիջևանով Թավրիզ-Ջուլֆա գնացքը միացնել Երևանին ու Թբիլիսիին

Իրանի ճանապարհաշինության ու քաղաքաշինության նախարարի խոսքերով՝ Թավրիզ-Ջուլֆա գնացքը կգործարկվի և Նախիջևանի միջոցով կմիացվի Երևանին ու Թբիլիսիին:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը մեծ նշանակություն է տալիս հարևան երկրների հետ համագործակցությանը և փոխգործակցությանը», - իրանական «Մեհր» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ասել է Իրանի ճանապարհաշինության ու քաղաքաշինության նախարար Մոհամմադ Էսլամին՝ անդրադառնալով Հայաստան կատարած իր երկօրյա այցին:

Էսլամին նաև ասել է, որ Իսլամական Հանրապետության հետ Հայաստանի հարաբերությունները միշտ կայուն են եղել՝ իրանցիների նկատմամբ հատուկ վստահություն ցուցաբերելով:

«Այս ուղևորության ընթացքում լավ հանդիպումներ ու բանակցություններ անցկացվեցին երկու երկրների պաշտոնյաների միջև, ու երեք փաստաթուղթ ստորագրվեց երկու կողմերի միջև», - նշել է իրանցի պաշտոնյան։

Ըստ Էսլամիի՝ երկու կողմերի միջև կարևորագույն խնդիրներից է տեխնիկական ինժեներական ծառայությունների արտահանումը և համատեղ ներդրումները ճանապարհաշինության, մայրուղիների, երկաթուղիների և կամուրջների ու թունելների կառուցման և լոգիստիկ կենտրոնների ստեղծման ոլորտում:

«Ինչ վերաբերում է վերջին իրադարձություններից հետո Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ հուշագրին, ապա ջանքեր են գործադրվում Նախիջևանի միջոցով Թավրիզ-Ջուլֆա գնացքը միացնել Երևանին ու Թբիլիսիին», - գրել է «Մեհրը»:

Նա հավելել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության երկաթուղիների և Հայաստանի միջև կնքված փոխըմբռնման հուշագիրն էական ազդեցություն կունենա Ջուլֆայի շրջանի վրա:

«Հատկանշական է, որ նա այցելել է Նորդուզի [Մեղրիին սահմանակից գյուղ Արևելյան Ատրպատական նահանգում] հատման սահմանի տարբեր հատվածներ ու շեշտը դրել այս տերմինալի զարգացման վրա` միջազգային փոխադրումներն արագացնելու համար», - հավելել է իրանական լրատվամիջոցը:

Փաստորեն Իրանը համաձայնել է Նախիջևանով դեպի Հայաստան ու Վրաստան երթուղուն։  

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր