15:25 - Վրաստանում բազմաթիվ ստեր հորինելով՝ հայերին վերամկրտում են. Տեր Տաթև քահանա Մարուքյան         15:04 - Տեսանյութ.Հրայր Թովմասյանի հոր ինքնազգացուղությունն ԱԱԾ–ում վատացել է. կրկին տան տանիքի մասին են հարցրել      14:46 - Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով    

09 սեպ 2016 16:00

Տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է

 
Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ 2016 թվականի սեպտեմբերի 14-ից՝ ժամը 08.00-ից, Վանաձոր - Ալավերդի - Վրաստանի սահման (Մ-6) միջպետական ավտոճանապարհի կմ0+000-կմ38+450 (Վանաձոր - Թումանյան) հատվածով երթեւեկությունը ժամանակավորապես կդադարեցվի և այն փակ կլինի տրանսպորտային բոլոր միջոցների համար:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից սահմանվել են տրանսպորտային երթևեկության հետևյալ այլընտրանքային երթուղիները.

1. Տարանցիկ բեռնատար ավտոմոբիլների և երթուղային ավտոբուսների համար՝
Ա) Երեւան - Սեւան - Իջեւան (Մ-4) , Ոսկեպար - Նոյեմբերյան - Բագրատաշեն - Վրաստանի սահման (Մ-16) ճանապարհահատվածներով:
Բ) Երեւան - Սպիտակ - Վանաձոր (Մ3) – Դիլիջան-Իջեւան (Մ-4) – Ոսկեպար – Նոյեմբերյան – Բագրատաշեն (16) ճանապարհահատվածներով։

2. Տրանսպորտային միջոցների ներհամայնքային երթեւեկությունը դեպի Ալավերդի, Վանաձոր քաղաքներ եւ մոտակա բնակավայրեր կիրականացվի հետեւյալ երթուղիներով.
Ա) Վանաձոր - Ստեփանավան - Ագարակ - Կողես - Այգեհատ - Օձուն - Ալավերդի - Վրաստանի սահման,
Բ) Վանաձոր - Դսեղ - Մարց - Թումանյան ճանապարհահատվածներով։

3. Հայաստանից Վրաստան ուղեւորվող մարդատար եւ միջին բեռնատար մեքենաների վարորդները կարող են օգտվել նաեւ Երեւան - Գյումրի - Աշոցք - Բավրա - Վրաստանի սահման ճանապարհահատվածից։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր