Այս պահին ճիշտ չի լինի զոհերի մասին թիվ ասել, բայց քանի որ մարտերն ինտեսիվ են, խոսել այն մասին, թե կորուստներ չունենք կամ չենք ունենա, ճիշտ չի լինի          Պաշտոնական Ստեփանակերտը հերքում է 10 զոհերի մասին տեղեկությունը       Արցախում 10 զինծառայող է զոհվել. Սամվել Բաբայան    

09 սեպ 2016 16:55

Բաքվի վարչակարգը գնացել է աննախադեպ քայլի

Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
Անհրաժեշտության դեպքում սեփական երկրի իբր շիայական բնույթը շեշտող և այդ հանգամանքը նաև Արցախյան հակամարտության համատեքստում օգտագործող Բաքվի վարչակարգը վերջին շրջանում, ըստ էության, գնացել է աննախադեպ քայլի՝ շիաների համար ամենակարևոր՝ Աշուրայի սգո օրերին ընդառաջ Ադրբեջանական Հանրապետության խորհրդարան ներկացված օրինագծի միջոցով փասացիորեն արգելելով շիայականության քարոզը սեփական երկրում:
Ակնհայտ է, որ նախորդ տարի Նարդարանի շիայական ապստամբությունը ճնշելուց հետո, որի ընթացքում նաև մզկիթներից ու հանրային շինություններից պոկվեցին և գետին նետվեցին Աշուրայի սգո դրոշները՝ աննախադեպ գործողություն, որով վիրավորանք էր հասցվում ոչ միայն Նարդարանի բնակիչներին, այլև Իրանի առաջնորդությամբ համաշխարհային շիայական ողջ համայնքին, Բաքվի բռնապետն ուղղակի առաջնորդվում է «տաք կաթով բերանը վառածը, թանի վրա էլ է փչում» անտրամաբանական սկզբունքով, ինչի արդյունքում ստացվում է, որ սեփական երկիրը շիայական հորջորջող վարչակարգը շատ դեպքերում հավատացյալ շիաների համար վիրավորական և քամահրական միջոցներով զանազան արգելքներ է սահմանում հենց շիա իսլամը ազատորեն դավանելու և քարոզելու գրեթե ողջ դաշտի վրա:
Այս ամենի համատեքստում շիայականության գործոնի կամ իբր շիա լինելու մասին Բաքվի վարչակարգի կողմից արվող որևէ հղում քաղաքական հարթության մեջ միանշանակորեն պետք է գնահատվի որպես կեղծ քարոզչություն, իսկ բարոյական առումով՝ լկտի երեսպաշտություն:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր