21:30 - Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը 4 ժամ տևեց․ ի՞նչ են քննարկել         21:10 - «Սուրբ Աստվածամայր»-ի մեկնաբանությունը երեկ տեղի ունեցած՝ երեխայի մահվան դեպքի հետ կապված      20:30 - Ինչի է հանգեցնում առանց ալկոհոլի մեկ ամիսը. գիտնականներ    

10 սեպ 2016 16:35

Թուրքիայի Սիրիա ներխուժումից ի վեր թուրքական կողմը ունի 100-ից ավել զոհ

Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
Սիրիայում Թուրքիայի զինված ուժերը սեպտեմբերի 9-ին տվել են կորուստներ: Երեք զինծառայող է զոհվել, իսկ տասը վիրավորվել են իսլամական պետության գրոհայինների իրականացրած հարձակումների հետևանքով:

Զինվորները զոհվել են Թել ալ-Հավա տարածաշրջանում, բացի մարդկային կորստից թուրքական զինված ուժերը կրել են նաև ռազմատեխնիկական կորուստներ: ԻՊ-ի գրոհայինները ոչնչացրել կամ շարքից հանել են երեք տանկ և մեկ հրթիռային կայան: Զոհված զինծառայողների մարմինները տեղափոխող ուղղաթիռը նույնպես ենթարկվել է հարձակման, սակայն կարողացել է բարեհաջող վայրէջք կատարել : Իսկ վիրավորներ տեղափոխող ուղղաթիռին հաջողվել է հատել սահմանը և Գազիանթեփեյի քաղաքացիական հիվանդանոց հասնցել վիրավորներին:
ԻՊ-ի զինյալները հրթիռակոծել են Թուրքիայի Քիլիս նահանգի սահմանային Քաֆրջան գյուղական բնակավայրը, կան ավերածություններ, զոհեր և վիրավորներ չկան:

Սեպտեմբերի 9-ին թուրքական զինված ուժերը 41 հրթիռային հարվածներ են հասցրել ԻՊ-ի 15 թիրախների, ինչպես նաև օդային չորս հարված են հասցրել Տալի Ալիի, Թել ալ-Հավայի և Վուքուֆի շրջաններում տեղակայցված ԻՊ-ի շտաբային կենտրոնակայաններին:

Թուրքիայի Սիրիա ներխուժումից ի վեր թուրքական կողմը, ըստ ոչ պաշտոնական վարկածի, ունի 100-ից ավել զոհ:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր