18:00 - Լուկաշենկոն Ուկրաինան անվանել է «Եվրոպայի ընդհանուր դժբախտությունը»         17:21 - «Փորձել են վնասել երեխաների՞ն».ով է Էջմիածնում թափառող շների սպանդ իրականացրել      16:57 - Ոստիկանությունը՝ Իջևանի դեպքերի մասին. Գիշերային ժամերին ձերբակալում    

10 սեպ 2016 17:50

Կնոջից հոգնած ամերիկացին թալանել է բանկը, որպեսզի բանտ նստի

ԱՄՆ-ի Կանզաս նահանգի բնակիչը թալանել է բանկը, որպեսզի իրեն կալանավորեն և  այլևս ստիպված չլինի բնակվել իր կնոջ հետ։

70-ամյա Լոուրենս Րիպպլը զինված մտնելով բանկ,  պահանջել է, որ իրեն հանձնեն ամբողջ գումարը։ Այնուհետև, ստանալով գումարը, Լոուրենսը նստել է բանկում և սպասել մինչև ոստիկանությունը կգա։

Րիպպլը ոստիկաններին հայտնել է, որ թալանել է բանկը, որպեսզի իրեն նստեցնեն բանտ։ Տղամարդը խոստովանել է, որ շատ է հոգնել իր կնոջից և ցանկանում է հանգստանալ բանտում։ Վերջինիս խոսքերով՝ նա զգուշացրել էր կնոջը ուր և ինչի համար է գնում։

Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել զինված կողոպուտի համար, սակայն նրան բաց են թողել մինչև քննության ավարտը: Այժմ Րիպպլը ստիպված կլինի հանդուրժել կնոջ ներկայությունը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր