Շրջանառության մեջ է դրվել Գագիկ Ծառուկյանին կալանավորելու թեզը          Վաղուց հայտնի հակաբիոտիկը կարող է արդյունավետ միջոց լինել քաղցկեղի դեմ       ՈՒՂԻՂ. Կորոնավիրուսի անմեղ զոհերի հիշատակին նվիրված արարողություն՝ Երեւանում    

11 սեպ 2016 22:30

Ահաբեկչուհիները մտադիր էին պայթեցնել Էյֆելյան աշտարակը

NTV հեռուստաալիքը` վկայակոչելով ֆրանսիական լրատվամիջոցներին` հայտնում է, որ Ֆրանսիայում սեպտեմբերի 6-ին ահաբեկչության կասկածանքով ձերբակալվել են երեք կանայք, ովքեր նախապատրաստվում էին պայթեցնել Էյֆելյան աշտարակը:
 
Փարիզյան աշտարակի մոտ ահաբեկչություն իրականացնելու ծրագրերի մասին պատմել է ձերբակալված կանանցից մեկը: Նրանք մտադիր էին պայթեցնել ականապատ մեքենան: 

Կնոջ խոսքով` չիրականացված ահաբեկչությունից հետո նա մտադիր էր կողակցի և երեք երեխաների հետ մեկնել Մարսել, որի ճանապարհին էլ իրեն ձերբակալել են:  

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր