22:19 - Եղանակը Հայաստանում հունվարի 21-ին         22:00 - Օրվա խորհուրդ. Հունվարի 21      21:40 - Մահացել է Սարգիս Հացպանյանը    

12 սեպ 2016 14:40

Վանում վիրավորների թիվը հասել է 27-ի

Ներկայիս Թուրքիայի Վան քաղաքում այսօր տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով վիրավորված քաղաքացիների թիվը հասել է 27-ի, գրում է թուրքական «Հյուրիյեթ» թերթը:
 
Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Բեշիր Աթալայի տեղեկացմամբ`վիրավորվածներից երկուսը ոստիկան են. մի քանիսի վիճակը ծանր է: 

Ավելի վաղ Թուրքիայի լրատվամիջոցները հայտնել էին, որ նահանգապետարանի շենքից 200 մետր հեռավորությամբ հզոր պայթյուն է որոտացել: Պայթյունի կենտրոնից ոչ հեռու է գտնվում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության տեղական բաժանմունքի շենքը:

Վանում ակտիվ գործունեություն է ծավալում Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցությունը:


loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր