17:00 - Բեռլինում հույսը դրել են մարմնի հոտի ուժի վրա, չօգտագործել դեզադորանտներ. ուժեղ ու տհաճ հոտը կօգնի, որ մարդիկ ստիպված դիմակ կրեն         16:39 - COVID-19-ի նկատմամբ ինունիտետը կարող է զարգանալ նույնիսկ թեստի բացասական արդյունքներով մարդկանց մոտ      16:19 - Վաղ առավոտից խուզարկություն է իրականացվում «Հարսնաքար» հյուրանոցում, կատարել են առգրավում    

13 սեպ 2016 10:30

Ինչու են հեռանում Սերժ Սարգսյանի փեսայի թիմակիցները. նախագահի օգնականի ազատման հետքերով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
 
«Նախօրեին ArmLur.am-ը տեղեկացրեց, որ Սերժ Սարգսյանի օգնական Սեւակ Լալայանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Ինքը՝ Լալայանը, համարվում է Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի մերձավոր անձանցից մեկը: Նա փաստացի նախագահական էր գնացել Միքայել Մինասյանի հետ, երբ վերջինս 2008 նշանակվեց Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ:
 
Հետագայում Մինասյանը նշանակվեց դեսպան, իսկ Լալայանը շարունակեց պաշտոնավարել` իրականացնելով իշխանական մեդիայի փաստացի կառավարումը: 
 
«Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ առաջիկայում Միքայել Մինասյանի այլ թիմակիցներ եւս, որոնք պետական պաշտոններ են զբաղեցնում, ազատման դիմումներ կներկայացնեն: Ակնհայտ է, որ այս կադրային փոփոխությունները կապված են 7 ամսից կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ: Տեսակետ կա, որ նրանց հեռացնում են իշխանությունից, բայց իրենք` երիտասարդները, վստահեցնում են, թե պատրաստվում են ընտրություններին` փորձելով, այսպես կոչված, ավագներին իշխանական ցուցակներից դուրս մղել»:
 
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր