17:22 - Չի բացառվում, որ Բաքուն անցնի ահաբեկչական այլ քաղաքականության` փորձի արտասահմանում առևանգել հայերին` մեր երգիչներին, քաղաքական գործիչներին...         16:45 - Ո՞ր իրական նորմով օգնականն իրավունք ունի ղեկավարի ունեցվածը վերցնել, վերաբաշխել, վաճառել.ի՞նչ ոսկիների մասին է խոսքը      16:07 - Տեսանյութ. Հուսով եմ, Փաշինյանը հետ կկանգնի այս անիմաստ ընթացքից. հոգու խորքում ինքն էլ է այդ կարծիքին. Սեֆիլյանը՝ Ամուլսարի մասին    

13 սեպ 2016 14:03

Առեղծվածային դեպք Երևանի կենտրոնում

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։10-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի 45 և 45ա շենքերի միջև գտնվող ավտոտնակների մոտ տղամարդու դի կա։
 
Ժամանել են ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաատանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Շիրազ Գրիգորյանի գլխավորությամբ։
 
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 44-ամյա Մակիչ Խաչյանն էր, իսկ տեղում դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նա մահացել է մի քանի օր առաջ։ Մահվան հանգամանքները պարզելու նպատակով քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր