17:00 - ՀՀ-ում իրավունքի և օրենքի գերակայությունն անպայման հաստատվելու է.Արսեն Բաբայան         16:30 - Ուկրաինայում կալանավորվել է ԻԼԻՊ կարեւոր առաջնորդներից մեկը, որը Վրաստանի քաղաքացի է      16:00 - Զույգը «Զվարթնոցից» մեքենա է պատվիրել. երբ վարորդն իջել է ջուր խմելու, փախցրել են այն. մեքենան գտել են վթարված    

14 սեպ 2016 11:15

Այս տարվա 8 ամիսներին ինքնաթիռով ՀՀ-ից մեկնել և չի վերադարձել 22 հազար 200 մարդ. «Ժողովուրդ»

«Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հրապարակած վիճակագրական տվյալներից։ Ըստ այդմ, այս տարվա ութ ամիսների արդյունքներով Հայաստանի «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել Է 671 հազար 637 մարդ, իսկ ժամանել Է 650 հազար 147 ուղևոր։ «Շիրակ» օդանավակայանից մեկնել Է 3 հազար 915, իսկ ժամանել Է 3 հազար 150 ուղևոր։
 
Հատկանշական Է այն փաստը, որ ի տարբերություն «Զվարթնոց» օդանավակայանի, որի ուղևորաշրջանառությունն այս տարվա ութ ամիսների արդյունքներով անցած տարվա հետ համեմատ աճել Է ավելի քան 53 հազարով, «Շիրակի» ցուցանիշները կտրուկ նվազել են։ Անցած տարվա ութ ամիսների արդյունքներով «Շիրակ» օդանավակայանը սպասարկել Է մոտ 24 հազար ուղևորի, այս տարի այդ ցուցանիշը ընդամենը 7 հազար Է եղել»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր