Մահվան ցուցանիշը կարող է կտրուկ աճել.կորոնավիրուսային վարակի 2-րդ ալիքը՝ Մեծ Բրիտանիայում          Բեռնատար ավտոմեքենայի վարորդի ինքնազգացողությունը վատացել է․այրվել է 24 տոննա կարագ       Կարծես թե նվազել են հայ դիրքապահների ուղղությամբ արձակած կրակոցները    

14 սեպ 2016 19:10

Հայտնաբերվել է հուլիսից անհետ կորած Չինչինի բնակչի դին

Սեպտեմբերի 14-ին, ժամը 13.09-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Չինչին գյուղի «Տանձուտ» կոչվող հանդամասում՝ ձորի մեջ, հայտնաբերվել է քաղաքացու դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ձորից (մոտ 200 մ) դուրս են բերել 1934 թ. ծնված Խ. Կ.-ի դին, ով ս․ թ․ հուլիսի 24-ից համարվում էր անհետ կորած։ 
Դիակի դուրսբերման աշխատանքներին մասնակցել են քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հատուկ օբյեկտների պահպանության ջոկատի 3 փրկարարներ: 

Հուլիսի 29-ին, ժամը 10.10-ին վերսկսվել է Չինչին գյուղի 1-ին փողոցի թիվ 38 տան բնակիչ Խ. Կ-ն (1934 թ. ծնված) որոնողական աշխատանքները:

Դեպքի վայր է մեկնել 10 փրկարար:

Փրկարարները «Սղնախի քար» կոչվող հանդամասից մինչև «Անտոնյանների աղբյուր» կոչվող հանդամաս և Շահնիոլ» հանդամասը (մոտ 20 կմ շառավղով) իրականացրել են որոնողական աշխատանքներ:

Եղանակային պայմաններից ելնելով որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են:

Որոնողական աշխատանքներին մասնակցել են 15 ոստիկան և 10 բնակիչ՝ գյուղապետ Կ. Դ.-ի գլխավորությամբ:
***
Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին, ժամը 12.42-ին տեղեկատվություն է ստացվել, որ ս.թ. հուլիսի 24-ին Տավուշի մարզի Չինչին գյուղի 1-ին փողոցի թիվ 38 տան բնակիչ Խ. Կ-ն (1934 թ.ծնված) դուրս է եկել տանից և այլևս չի վերադարձել: 
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացվում են որոնողական աշխատանքներ:
Փրկարարները Գյուրջինանց յալը կոչվող հանդամասում մոտ 10 կմ շառավղով իրականացրել են որոնողական աշխատանքներ:
Որոնողական աշխատանքներին մասնակցել են 16 ոստիկան և 20 տեղի բնակիչ:
Ժամը 20.18-ին մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են:
Հուլիսի 27-ին, ժամը 08.00-ին դեպքի վայր են մեկնել 10 փրկարար և ՔՊ ուժերի հավաքական կենտրոնի Ներքին Կարմրաղբյուրի խմբից 20 ծառայող:

Ժամը 08.42-ի դրությամբ դեպքի վայր են մեկնել հրշեջ փրկարարական ջոկատից 10 փրկարար և ՔՊ ուժերի հավաքական կենտրոնի Ներքին Կարմրաղբյուրի խմբից 20 ծառայող, Այգեպարի և Մովսեսի խմբերի 40 փրկարարական ծառայողներ:
Փրկարարները «Տանձուտ» կոչվող հանդամասում մոտ 25 կմ շառավղով իրականացրել են որոնողական աշխատանքներ:
Ժամը 13.59-ին եղանակային պայմաններից ելնելով ժամանակավորապես դադարեցվել են որոնողական աշխատանքները:
Որոնողական աշխատանքներին մասնակցել են ՔՊ ուժերի հավաքական կենտրոնի 60 փրկարարական ծառայողներ, 20 ոստիկան, 25 տեղի բնակիչ:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր