«Մարդասպան» վիրուս է հայտնվել Չինաստանում, յոթ հոգի մահացել է          COVID-19-ի հետևանքով մահերի թիվը էականորեն նվազել է       Լիբանանին պատուհասած աղետը համախմբելու փոխարեն երկրում կրքերը ավելի է թեժացրել և բևեռացրել. Լիբանանում բնակվող հայ    

15 սեպ 2016 10:20

Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ականների համար «դրսից բերված» մարդ է. ինչու իշխանականները նրան չշնորհավորեցին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ առաջին անգամ այցելեց խորհրդարան եւ մասնակցեց կառավարության հետ հարցուպատասխանին: Սակայն այն, ինչ տեղի ունեցավ խորհրդարանում, զավեշտալի էր:
 
Բանն այն է, որ չնայած նիստին ներկա էին իշխանական ՀՀԿ խմբակցության պատգամավորների գերակշռող մասը, այդ թվում՝ ԱԺ նախագահությունը՝ Գալուստ Սահակյանի գլխավորությամբ, սակայն ոչ ոք Կարեն Կարապետյանին չշնորհավորեց: Մեկուկես ժամանոց հարցուպատասխանի մեկ ժամն անցնելուց հետո միայն, երբ Կարեն Կարապետյանն արդեն հասցրել էր «հնանալ», քանի որ մի քանի պատգամավորների հարցերի էր պատասխանել, ՀՀԿ խմբակցության անդամ Լեւոն Մարտիրոսյանը խոսքի իրավունք վերցնելով՝ շնորհավորեց իրենց՝ իշխող մեծամասնության կողմից նշանակված վարչապետին:
 
Կարեն Կարապետյանի հետ կատարվածը վկայում է այն մասին, որ իշխանական վերնախավում նրան որպես յուրայինի չեն ընկալում, նա ՀՀԿ-ականների համար «դրսից բերված» մարդ է»:
 
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր