17:00 - Կունենք կարճատեւ շոգեր՝+37․․․+38 աստիճանի         16:35 - Պետական կառույցները մեզնից գնում չեն անում, խոշոր խաղացողներ են մտել շուկա. գուցե դադարեցնենք մեր հայկական դիմակների արտադրությունը      16:15 - Սահմանին կրակոցների թիվն ավելացել է. ՊԲ    

15 սեպ 2016 16:52

Նոր մանրամասներ՝ Երևանի ԲԿ-ներից մեկում մահացած երեխայի մահվան դեպքից

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` բժշկական կենտրոնում 2.5 տարեկան երեխայի մահվան դեպքի առթիվ: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

2016թ. սեպտեմբերի 13-ին լրատվամիջոցներով տեղեկատվություն է հրապարակվել առ այն, որ բժշկական կենտրոնում 2.5 տարեկան երեխային ցուցաբերվել է ոչ պատշաճ բժշկական օգնություն, որի հետևանքով երեխան մահացել է։

Նախնական տվյալներով՝ երեխային բժշկական կենտրոն է տեղափոխել մայրը՝ սեպտեմբերի 5-ին, որտեղ վերջինիս հայտնել են երեխայի ծայրահեղ ծանր առողջական վիճակի մասին. նրա մոտ ախտորոշվել է բարդացած թոքաբորբ։
Ըստ հրապարակման՝ երեխայի մայրն ահազանգել է, որ բժշկական կենտրոնի աշխատակիցները համապատասխան բուժօգնություն չեն ցուցաբերել, չեն կատարել իրենց մասնագիտական պարտականությունները, և նրանց անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով երեխան սեպտեմբերի 8-ին մահացել է:

Նկատի ունենալով, որ նյութերն առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ երեխայի մահվան պատճառը պարզելու համար, բժշկական կենտրոնից առգրավվել է հիվանդության պատմագիրը, անհրաժեշտ փաստաթղթերը։

Քննության արդյունքների մասին տեղեկույթ կտրամադրենք լրացուցիչ։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր