Տեսանյութ.Թուրքական ապրանքները կխժռեն հայկական շուկան... փակված մնա՞նք, փակ սահմաններով, վախերով ապրե՞նք          Հրանտ Դինքի սպանության գործը կոծկվում է       Համատեղ զավակ ունեցող, սակայն զոհված զինծառայողից ամուսնալուծված անձը չի կարող համարվել շահառու    

23 սեպ 2021 14:56

Ադրբեջանը սարսափում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի վերակենդանացումից. ի՞նչ պատասխան է տալու սեփական ժողովրդին

Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին և դրա մասին Ադրբեջանի վերաբերմունքին։
Ադրբեջանական կողմը սարսափում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի վերակենդանացումից, որովհետև դա փաստացի հակասում է Ալիևի այն հոխորտանքներին, թե ինքը լուծել է Ղարաբաղի հարցը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը։
«Վերակենդանացնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացը, Ալիևը հարցականի տակ է դնում իր քաղաքական լեգիտիմությունը սեփական ժողովրդի առջև, որովհետև թեզը, թե Ղարաբաղի հարցը լուծված է, պաշտոնական և ոչ պաշտոնական մակարդակում քարոզվում էր թե՛ Ադրբեջանում, թե՛ արտաքին աշխարհի համար»,- ասաց նա։


Ադրբեջանը մինչև պատերազմն էլ պաշտոնական և ոչ պաշտոնական մակարդակում առիթը բաց չէր թողնում` խարխլելու ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմքերը` պատճառաբանելով, որ այդ ձևաչափը հին է և այն պետք է թարմացնել` ներգրավելով Թուրքիային։ Սակայն հայկական դիվանագիտության շնորհիվ Ադրբեջանը մերժում էր ստանում և հայտնվում փակուղում։
Իսկ 44-օրյա պատերազմում արձանագրած հաղթանակից հետո, էյֆորիկ տպավորությունների ազդեցության տակ, Ադրբեջանը կարծում է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր երկրները պետք է իր հետ հաշվի նստեն և հլու –հնազանդ լսեն Ալիևի պահանջները, ինչը ենթադրում է ԵԱՀԿ Մինսկի խմբի կատարյալ ոչնչացում։
Պաշտոնական Բաքուն ցանկանում է իր համար առավել ցանկալի նոր ձևաչափ ստեղծել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի մասնակցությամբ. հիմքում նոյեմբերի 9-ին ստորագրած հայտարարությունն է, որտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկու երկրները բացակայում են։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր