14:44 - Եթե փախչող լինեի, ադրբեջանցիք այսօր Ստեփանակերտում թեյ խմելիս կլինեին.նա տվեց Տիգրան Թորոսյանի, Սերժ Սարգսյանի, Հայկ Հարությունյանի անունները         14:24 - Տեսանյութ. Ռոբերտ Քոչարյանի՝ դատարանի առջև հավաքված աջակիցները սխալ էին լսել դատարանի որոշումը      14:01 - Տեսանյութ. Քայլերս անում եմ գիտակցված. չփորձեն ինձ ներքաշել կեղտոտ խաղերի մեջ,ինձ կապել Միքայել Մինասյանի հետ    

15 սեպ 2016 18:20

Քննարկվում է Արամ Մանուկյանի խափանման միջոցը փոխելու հարցը. Ուղիղ միացում

 
Այսօր՝ ժամը  17:00-ին,  Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում տեղի կունենա «Սասնա ծռեր» խմբի անդամ  Արամ Մանուկյանին  խափանման միջոցը՝ կալանքը,  գրավի դիմաց  փոխելու միջնորդության քննարկումը:

Հիշեցնենք, որ  հուլիսի 17-ից «Սասնա ծռեր»   խումբը գրավել է ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը: Հուլիսի լույս 27-ի գիշերը իրավապահների շրջափակման մեջ գտնվող ՊՊԾ գնդի տարածքում տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի ընթացքում վիրավորվել են զինված խմբի անդամներ Պավել Մանուկյանն ու նրա որդին՝ Արամ Մանուկյանը, ինչպես նաև իրավապահներից մեկը: Արամ Մանուկյանը վիրահատության է ենթարկվել եւ գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում:

Դատավարության ընթացքին կարող եք հետևել «Ա1+»-ի ուղիղ հեռարձակմամբ։
 



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր