12:10 - «Երկիր Ծիրանի» կուսակցության Երևանի ավագանու անդամների ասուլիսը՝ՈՒՂԻՂ         12:00 - Սիմոն Մարտիրոսյանը հռչակվեց աշխարհի չեմպիոն      11:45 - Հորոսկոպի որ նշանն այսօր պետք է խուսափի վեճերից.Օրվա աստղագուշակ    

01 ապր 2016 12:15

ԻՊ- ն հայերին արգելել է հեռանալ Ռաքքայից

«Իսլամական պետությունն» արգելում է հայերին եւ այլ քրիստոնյաների հեռանալ իր հռչակած մայրաքաղաքից, հայտնում է Fox News- ը՝ հղում անելով ԻՊ վերահսկած տարածքներում տեղի ունեցող իրադարձությունների մասին հաղորդող գաղտնի խմբի թվիթերյան գրառումը։

Ենթադրվում է, որ Ռաքայում այժմ բնակվում է մոտ 40 քրիստոնյա ընտանիք, որոնք ջիզա՝ անհավատների հարկ են վճարում՝ իրենց անվտանգության ապահովության համար։

«Սիրիայում եւ Իրաքում բնակվող ցանկացած քրիստոնյա գտնվում է շատ վտանգաավոր վիճակում։ Մենք ցանկանում ենք, որ Մերձավոր Արեւելքում քրիստոնեական եկեղեցին շարունակի իր գոյությունը՝ հատկապես ԻՊ զավթած շրջաններում»,-Fox News-ին հայտնել է «Բաց դռներ» ամերիկյան քրիստոնեական իրավապաշտպան կազմակերպության նախագահ Դեւիդ Քարին։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր