12:29 - Ռասիստական նոր դրսևորում՝Ադրբեջանի կողմից. սա ևս անհանգստացնող է         12:28 - Ադրբեջանի կողմից չզգուշացված լայնածավալ զորավարժությունների անցկացումը խախտում է. ուր մնացին խոստումները      12:06 - Երևանում քաշքշել են ոստիկաններին, կծել ու ճանկռել նրանց. Բերման է ենթարկվել 15 քաղաքացի    

16 սեպ 2016 09:30

Սամվել Ալեքսանյանին հարցաքննել են. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հարցաքննվել է իր նախկին աշխատակցին՝ Ձկնկուլ մականունով հայտնի Արմեն Իսրայելյանին առևանգելու, շորթում կատարելու դեպքի առթիվ ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում:

Մեր տեղեկությունը երեկ հաստատեցին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից, սակայն հարցաքննության հետ կապված այլ մանրամասներ չհայտնեցին: Մեր հարցին, թե ինչ փուլում է այժմ գտնվում նախաքննությունը, ՀՔԾ մամուլի խոսնակ Միքայել Ահարոնյանը պատասխանեց. «ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է քրեական գործի նախաքննությունը: Քննության այս փուլում գործին վերաբերող  մանրամասները հրապարակման ենթակա չեն: Քրեական գործով իրականացվում են մի շարք քննչական և դատավարական գործողություններ»:

Հիշեցնենք. Ալեքսանյանի նախկին աշխատակից Արմեն Իսրայելյանը, որը 2002-ից աշխատել է պատգամավորին պատկանող ընկերություններից մեկում, «ՀԺ» թղթակցին պատմել էր, թե ինչպես է Ալեքսանյանն առևանգել իրեն, խլել բիզնեսները»:
 
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր