17:07 - Տեսանյութ. Ինչպես են ավազամրրիկները ծածկում ավստրալական քաղաքները         16:31 - Մենք չենք հոգնում, մեր էներգիան եւ կամքն անսահման է.Հայաստանում չպիտի լինի մեկ մարդու իշխանությունը      16:25 - ԱԱԾ․ Վանեցյանը պետական հեղաշրջում չի պլանավորել    

16 սեպ 2016 11:20

Լոս Անջելեսում 37-ամյա հայ տղամարդու են սպանել

Լոս Անջելեսի Վուդլենդ Հիլս թաղամասում հրազենային վնասվածքներից 37-ամյա հայ տղամարդ է մահացել:  Los Angeles Times-ը՝ հայտնում է, որ Հովիկ Կրբոյանի վրա կրակել են, երբ վերջինս բացել է իր տան դուռը:
 
 
Կրբոյանը, որը տանը եղել է կնոջ ու դստեր հետ, պիցցա էր պատվիրել ու առաքումը ստանալու նպատակով բացել է դուռը: Մարդասպանները տղամարդու ուղղությամբ արձակել են մի քանի կրակոց, ինչից հետո Կրբոյանը մահացել է: Նրա կինն ու երեխան տեղի ունեցածի հետևանքով չեն տուժել:
 
Ոստիկանությունը ենթադրում է, որ զոհը ճանաչել է մարդասպաններին:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր