17:30 - Վենետիկի հանձնաժողովը պատրաստ է Ռոբերտ Քոչարյանի գործով խորհրդատվական կարծիք տրամադրել․ ՍԴ         16:58 - Բա ե՞ս ինչ եմ ասում. վարչապետի ականջներն էլ, աչքերն էլ բաց են. Մնում է մենք դա տեսնենք.բանավեճ սոցցանցում      16:37 - Անհասկանալի է, թե ինչո՞ւ է Տիգրան Ավինյանը խեղաթյուրում փաստերը, մենք մրցույթի համար փորձագետ չենք բերել Հայաստան    

16 սեպ 2016 18:40

20-րդ դարի հայտնի թուրք գրողը իրեն հանդիպած ամեն հայից ներողություն էր խնդրում

 
Ermenihaber-ի հաղորդմամբ` 20-րդ դարի հայտնի թուրք գրող և բանաստեղծ Նազըմ Հիքմեթի խորթ դուստրը պատմել է գրողի անձնական կյանքի, նախասիրությունների և սովորությունների մասին: Հիքմեթի վերջին կնոջ՝ ռուս Վերա Տուլյակովայի առաջին ամուսնությունից ծնված դուստրը՝ Աննա Ստեփանովան խոսել է նաև հայերի և Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հիքմեթի վերաբերմունքի մասին:

Թուրք գրողի խորթ դուստրը պատմել է, որ Հիքմեթը շատ կնամեծար էր, նա մեծ հարգանքով էր վերաբերվում յուրաքանչյուր կնոջ: Մի անգամ տրամվայում համբուրել էր ուղեկցորդուհու ձեռքը, ինչից հուզված ուղեկցորդուհին լաց էր եղել, քանի որ ոչ ոք մինչ այդ նրա ձեռքը երբեք չէր համբուրել:

«Նա կոմունիստ էր, աթեիստ և հեղաշրջման կոչեր էր անում: Ի դեպ, Նազըմ Հիքմեթն Օրհան Փամուքից դեռ շատ առաջ է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նա այստեղ իր հանդիպած յուրաքանչյուր հայից ջանում էր դրա համար ներողություն խնդրել, իրեն մեղավոր էր զգում»:
Ստեփանովան, սակայն, նշել է նաև, որ Հիքմեթը, միևնույն ժամանակ, Աթաթուրքի և նրա ժամանակաշրջանի երկրպագուն էր, տարված էր այդ շրջանում երկրում կատարված փոփոխություններով:
 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր