Սրանք էս ինչ զուլում են մեր գլխին բերում․․․Այսօր՝ հայ-թուրքական սիրախաղի դարաշրջանում, իրավիճակ է փոխվել          Մենք որոշակի քայլեր արել ենք, բայց ՀՀ-ն իր վրա եղած ճնշումների պատճառով դեռ չի կարողանում մեր ուզած համարձակ քայլերն անել       Քաղաքացիությունից կզրկվեն այն մոլդովացիները, ովքեր կկռվեն ՌԴ-ի կողմից    

30 հոկ 2021 19:40

Թուրքիայի և ՌԴ-ի համատեղ ամենամեծ նախագիծը՝ Թուրքիայի առաջին ատոմակայանը՝«Աքքույու»ն, կդառնա աշխարհի ամենամեծ ատոմակայանը

Թուրքիայի առաջին ատոմակայանը՝ «Աքքույու»-ն, կդառնա աշխարհի ամենամեծ ատոմակայանը, որտեղ միաժամանակ կառուցվում են բոլոր 4 էներգաբլոկները։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը։

Նրա խոսքով՝ Թուրքիան քայլ առ քայլ մոտենում է 2023 թվականի նպատակներին միջուկային էներգետիկայի զարգացման իր կեսդարյա պատմության մեջ։

«Կարևոր քայլ է արվել «Աքքույու» ԱԷԿ-ի կառուցման գործում, որը նշանակալից իրադարձություն է դառնալու մեր Հանրապետության 100-ամյակի շրջանակներում։ Ստացվել է ատոմակայանի 4-րդ էներգաբլոկի կառուցման լիցենզիան։ «Աքքույու» ԱԷԿ-ը կդառնա ամենամեծ ատոմակայանը, որտեղ միաժամանակ կառուցվում են բոլոր 4 էներգաբլոկներ»,- ասել է նախարարը։

Ավելի վաղ Թուրքիայի իշխանությունները լիցենզիա են տվել ատոմակայանի չորրորդ էներգաբլոկի կառուցման համար։ Ծրագիրն իրականացնում է «Աքքույու Նյուքլեեր» ընկերությունը։

«Աքքույու» ԱԷԿ-ի կառուցման նախագիծը աշխարհում առաջին ԱԷԿ-ի նախագիծն է, որն իրականացվում է BOO մոդելի համաձայն (Կառուցել - Սեփականացնել - Կիրառել= Build – Own – Operate): Սա նշանակում է, որ Akkuyu Nuclear ԲԲԸ-ն պատասխանատու է ոչ միայն նախագծման և շինարարության, այլ նաև կայանի պահպանման, շահագործման և շահագործումից հանելու համար: 

«Աքքույու» ԱԷԿ-ի կառուցման նախագիծն իրականացվում է «Աքքույու ատոմային» ընկերության կողմից 2010 թվականի մայիսին Թուրքիայի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ստորագրված միջկառավարական համաձայնագրի հիման վրա։ Շինարարության ավարտից հետո 4800 ՄՎտ դրվածքային հզորությամբ ԱԷԿ-ը տարեկան կարտադրի մոտ 35 մլրդ կՎտժ։

Ատոմակայանի կառուցման նախագիծը Թուրքիայի և Ռուսաստանի համատեղ ամենամեծ նախագիծն է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր