17:00 - Կունենք կարճատեւ շոգեր՝+37․․․+38 աստիճանի         16:35 - Պետական կառույցները մեզնից գնում չեն անում, խոշոր խաղացողներ են մտել շուկա. գուցե դադարեցնենք մեր հայկական դիմակների արտադրությունը      16:15 - Սահմանին կրակոցների թիվն ավելացել է. ՊԲ    

18 սեպ 2016 21:52

Սերժ Սարգսյանը պարգևատրել է Գագիկ Ծառուկյանին

Երևանում, օպերայի և  բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում` Սերժ Սարգսյանի մասնակցությամբ, տեղի է ունեցել «Ռիո-2016»-ի  հայ մեդալակիրների պարգևատրության արարողությունը: 

 «Ռիո-2016» օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը և փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը պետությունից և ՀԱՕԿ-ից   նվեր են ստացել  1 միլիոն դոլար արժողությամբ  բնակարաններ:

Օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանը պարգևատրվել է 30 միլիոն դրամով և  Գյումրիում բնակարանով:
Սիմոն Մարտիրոսյանին հանձնվել է 30 միլիոն դրամ:

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանը Արթուր Ալեքսանյանին հանձնել է 100 հազար դոլար, Միհրան Հարությունյանին՝ 90 հազար դոլար, Գոռ Մինասյանին ու Սիմոն Մարտիրոսյանին՝ 30 հազարական դոլար:

Սերժ Սարգսյանն անձամբ է  պարգևներն ու շքանշանները հանձնել՝ այդ թվում ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին:




Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր