18:01 - Կհասցնի՞ Նիկոլ Փաշինյանը, մինչև անդառնալիության կետը բեկումնային և արդյունավետ դարձնել իր կառավարումը         17:17 - Դատարանը հրապարակում է Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու հարցով որոշումը (ուղիղ)      16:56 - Ադրբեջաներենը՝ Վրաստանի հայալեզու դասագրքերում. «Ալիք Մեդիա»    

19 սեպ 2016 14:25

Մահացել է Ստամբուլի հայկական կաթոլիկ համայնքի առաջնորդ Հովհաննես Չոլաքյանը

Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի փոխանցմամբ՝ մահացել է Ստամբուլի հայկական կաթոլիկ համայնքի առաջնորդ արքեպիսկոպոս Հովհաննես Չոլաքյանը: Նա 97 տարեկան էր: Չոլաքյանը 78 տարի եղել է Ստամբուլի հայկական կաթոլիկ եկեղեցու առաջնորդը:

Հովհաննես Չոլաքյանի հոգեհանգստի արարողությունը սեպտեմբերի 21-22-ին՝ 15:00-17:00-ին կատարվելու է Ստամբուլի Բեյօղլու թաղամասի Սուրբ Աստվածածին եկեղեցու սրահում, իսկ հուղարկավորությունն իրականացվելու է սեպտեմբերի 23-ին՝ ժամը 14:30-ին Թաքսիմի Սուրբ Հովհաննես Ոսկեբերան հայկական եկեղեցում:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր