17:00 - Ցնցումների մեջ մի ընկեք. Հեղափոխության օրերին ձեր բերած ջրերից խմեք ու անհանգիստ նստեք տեղներդ         16:30 - Պուտինը բոլոր գենոմային կենտրոններին հրահանգել է զբաղվել պատվաստանյութի փնտրտուքով      16:00 - Այսօրվանից կսկսի գործել կորոնավիրուսային հիվանդության կասկածով պացիենտների ևս մեկ տրիաժ կենտրոն    

04 հուն 2016 14:50

ԻՊ-ը գնդակոծում է Հալեպի բնակելի թաղամասերը

«Իսլամական պետություն» և «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումների գրոհայինները գնդակոծում են Սիրիայի Հալեպ քաղաքի բնակելի թաղամասերը, ինչի մասին հայտնում է gazeta.ru-ն` Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ներկայացուցչին հղումով:
Նա մանրամասնել է, որ ԻՊ-ի և «Ջեբհաթ ան-Նուսրայի» գրոհայինների թիրախում են հայտնվել Հալեպի Շեյխ Մաքսուդ և Ազ Զախրա թաղամասերը։
Գնդակոծման են ենթարկվել բնակելի թաղամասեր, շինություններ ու կառավարական զորքերի դիրքերը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ օրերս Հալեպի Նոր գյուղ թաղամասի ուղղությամբ ավելի քան 40 հրթիռ էր արձակվել, որոնց հետևանքով վնասվել են բնակարաններ, աշխատավայրեր, հրկիզվել էր մի արհեստանոց։
Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը գրում է, որ լուրջ վնասներ է կրել հայ կաթողիկե համայնքին պատկանող Սուրբ Երրորդությունը՝ «Զվարթնոց» եկեղեցին: Եկեղեցուն կից վարժարանի համարյա բոլոր դասարանները կիսաքանդ վիճակում են:
Լուրջ վնասներ են կրել եկեղեցու «Աղաջանյան» սրահը, միանձնուհիների սենյակները․ եկեղեցու բոլոր ապակիները կոտրվել են, երբ դրա մոտ հրթիռ է ընկել ու պայթել, իսկ «Զվարթնոց» վարժարանի մեջ մեկից ավելի հրթիռներ են ընկել՝ վնասելով դասարանները:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր