Հատուկ կարիքներ ունեցող անձանց ինտեգրել հասարակությանը
Սեպտեմբերի 6-ից մեկնարկել էր «Ակտիվ կյանք ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձանց համար» ծրագիրը, որի շրջանակում առաջին անգամ Հայաստանում հաշմանադմություն ունեցող անձինք 15 օր պետք է սովորեին արևելյան մարտարվեստ, ձիավարություն, նետաձգություն նաև թատերարվեստ: Ծրագրի նպատակն է հատուկ կարիքներ ունեցող անձանց ինտեգրել հասարակությանը: Համախմբել հաշմանդամություն ունեցող տարբեր մարդկանց մեկ գաղափարի շուրջ, նպաստել, որ նրանք ամբողջությամբ ինտեգրվեն կյանքին:
Սեպտեմբերի 20-ին, Սոս Սարգսյանի անվան Համազգային Թատրոնում տեղի ունեցավ թատերական գեղեցիկ ներկայացում` հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությամբ: Ներկայացման ժամանակ նախ հանդիսատեսին ներկայացվեց ուսումանակն գործաընթացի մասին պատմող տեսաֆիլմ, այնուհետև երեխաների և պրոֆեսիոնալ դերասանների հետ համատեղ ցուցադրվեց Հովհաննես Թումանյանի «Սուտլիկ որսկանը» հեքիաթը:
Ծրագիրն իրականացնում են «Կենդոյի ազգային ասոցիացիա» ՀԿ /JKA Armenia/ և ԱՄՆ դեսպանատունը: