10:36 - 32 երկրի շուրջ 240 գիտնականներ կոչ են անում ԱՀԿ-ին վերանայել իր ցուցումները և ընդունել, որ ընդունել, որ կորոնավիրուսը փոխանցվում է օդով         10:16 - Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել      10:04 - Չինաստանում հիմա էլ բուբոնային ժանտախտն է գլուխ բարձրացրել    

22 սեպ 2016 14:25

Առանձին հանդիպումներ`Լիտվայի խորհրդարանական օմբուդսմենի հետ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը պաշտոնական այցով գտնվում է Լիտվայում, որտեղ մասնակցում է Եվրոպական օմբուդսմենների 20-րդ բարձրաստիճան համաժողովի աշխատանքներին: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից հայտնում են, որ համաժողովը նվիրված է երեխաների իրավունքների պաշտպանությանը, յուվենալ արդարադատությանը, ինչպես նաև երեխաների կրթության իրավունքի ապահովմանը:

Համաժողովի ընթացքում ներկայացվել է այս տարի Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի ստեղծման փորձը: Ինստիտուցիոնալ այս լուծումը հնարավորություն կտա Հայաստանին հայտ ներկայացնելու՝ օմբուդսմենների եվրոպական ցանցի լիիրավ անդամության համար: Այս հարցն արդեն քննարկվել է կազմակերպության քարտուղարության հետ:

Այցի շրջանակներում տեղի են ունեցել առանձին հանդիպումներ Լիտվայի խորհրդարանական օմբուդսմենի հետ: Քննարկվել են երկու երկրների հաստատությունների միջև համագործակցության զարգացման և համատեղ ծրագրեր իրականացնելու հարցեր: Երկկողմ փորձի փոխանակման շրջանակներում ներկայացվել են նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը Հայաստանում:

Համաժողովի շրջանակներում նախատեսված են երկկողմ հանդիպումներ և քննարկումներ նաև Լատվիայի, Կիպրոսի, Մոլդովայի և մի շարք այլ երկրների օմբուդսմենների հետ: Նախատեսված է քննարկել նրանցից յուրաքանչյուրի հետ երկկողմ համագործակցության զարգացման հարցեր:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր