20:38 - Մեզ հաշտվելու համար Եհովայի վկաներ պետք չեն         17:09 - Հայերը գնացել են սադրանքի,դրա համար Վրաստան-Ադրբեջան սահմանազատման գործում ունեն տարաձայնություններ      16:36 - Փաշինյանը պետք է պատասխանի հարցերին,թե որտեղից այն տեղեկությունը, որ Ապրիլյան պատերազմը տեղի է ունեցել Ռուսաստանի լուռ համաձայնությամբ    

22 սեպ 2016 15:25

Թուրքիայի հերթական սուտը

Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
Թուրքիան ստում է, հայտարարելով, թե իսրայելական դեսպանատան վրա երեկվա հարձակումն իրականացնող անձը հոգեկան խանգարում ունի: Սակայն ոչ պաշտոնապես հայտնի է, որ հարձակում իրականացնող անձը՝ Օսման Նուր Չալիշքան, ով Կոնյայից է, դատական գործընթացի մեջ է եղել իսրայելական դեսպանատան հետ:

Բացի սա, այս անձը հանդիսանում է Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության անդամ, որի ծայրահեղական թևն է համարվում «Գորշ գայլեր» խմբավորումը: Անկարայում Իսրայելի գործերի ժամանակավոր հավատարմատար Ամիրա Օրոնը նույնպես ակնարկել է, որ կասկածում է տվյալ մարդու հոգեկան խնդիրներ ունենալու մեջ:

Նրա պնդմամբ, որպեսզի հայտնաբերես, թե մարդն արդյոք ունի հոգեկան խնդիրներ, եթե իհարկե դա ընդգծված և ցայտուն չի երևում, պետք է անցնի երկաժամկետ բժշկական զննություն: Մինչնդեռ, հարձակումից ժամեր անց, հայտարարվեց, որ տվյալ անձն ունի հոգեկան շեղվածություն:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր