18:02 - Դեկտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին «Հայացք» մամուլի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը         17:09 - Չնայած դիրքորոշումների տարբերության,ոլորտներ կան, որտեղ հաջողվել է փոխըմբռնման հասնել ղարաբաղյան հակամարտության հարցում      16:40 - Մեր գործերն այնքան լավ են, որ մեզ առաջարկում են շատ էժան փող. այո, ընդդիմությունը պիտի քլնգի    

23 սեպ 2016 14:00

Րաֆֆի Հովհաննիսյանը և «Ժառանգությունը» միանում են Արդարության արշավին

Ուրախ եմ «Ժառանգություն» կուսակցության անունից միանալ «Արդարություն Հայաստանում» արշավին, որի մեկնարկը տվեցին Սերժ Թանգյանը, Վահե Բերբերյանը, Ատոմ Էգոյանը եւ այլ մտավորականներ համայն աշխարհից: 

Ի նշան համերաշխության այդ նախաձեռնությանը եւ հաշվի առնելով հանրապետության վերջին 25 տարվա իրողությունները, մենք իրավամբ հպարտանում ենք մեր հավաքական ձեռքբերումներով եւ շատ ավելին ենք ակնկալում գալիք սերունդների համար: Որպեսզի նրանք կարողանան ներդնել իրենց ստեղծագործական ողջ ներուժը եւ մեր պետությունը դարձնել ժամանակակից, մրցունակ ու շատ ասպարեզներում առաջատար: Դա թույլ կտա կերտելու բացառապես Նոր Հայաստան՝ ազատ ու արդար, ժողովրդավար ու ինքնիշխան, աշխարհի բոլոր հայերի միասնական ներգրավմամբ՝ իրավունքով ղեկավարվող ծաղկուն Հայրենիք:

Սա մեր սեփական ազգային ստուգատեսն է, որը պետք է անցնենք արժանապատվությամբ ու առաքինությամբ՝ ե՛ւ նրանց անունից, ովքեր կռվեցին ու ընկան, ե՛ւ հանուն նրանց, ովքեր ապրելու ու առաջնորդելու են վաղը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր