17:10 - Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել Էջմիածնում կատարված սպանության դեպքից         16:30 - ՌԴ-ում Չինաստանի դեսպանը հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է ստեղծվել Չինաստանում      16:10 - Խիստ միջոցներ կկիրառվեն, զերծ մնալ բժշկական դիմակների գների չհիմնավորված բարձրացումից    

23 սեպ 2016 16:00

Մամեդյարովը վստահեցնում է, որ Ադրբեջանը խաղաղության կողմնակիցն է

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին ու Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը:
 
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝  հանդիպումն անցկացվել է ՄԱԿ ԳԱ-ի 71-րդ նստաշրջանի շրջանակներում:

Հանդիպման ժամանակ Մամեդյարովը Մոգերինիին հայտարարել է, որ Ադրբեջանը կողմ է հակամարտության կարգավորման վերաբերյալ բովանդակային բանակցությունների անցկացմանը:

Մոգերինին իր հերթին հայտարարել է, որ ԵՄ-ն շահագրգռված է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմամբ:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր