Սրանք էս ինչ զուլում են մեր գլխին բերում․․․Այսօր՝ հայ-թուրքական սիրախաղի դարաշրջանում, իրավիճակ է փոխվել          Մենք որոշակի քայլեր արել ենք, բայց ՀՀ-ն իր վրա եղած ճնշումների պատճառով դեռ չի կարողանում մեր ուզած համարձակ քայլերն անել       Քաղաքացիությունից կզրկվեն այն մոլդովացիները, ովքեր կկռվեն ՌԴ-ի կողմից    

30 մար 2022 14:23

Ռուսական «զորքերի դուրսբերումը» Ուկրաինայի ԶՈՒ-ին մոլորության մեջ գցելու նպատակ ունի. Ուկրաինայի զինված ուժեր

Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումների դուրսբերումը Կիևի և Չեռնիգովի շրջանների տարածքից շարունակվում է։ Այս մասին ասված է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի մարտի 29-ի արդյունքներով հաղորդագրությունում։

Միաժամանակ, Ուկրաինայի զինված ուժերը հայտնում են, որ, ըստ որոշ նշանների, ռուսական զորքերի ստորաբաժանումները վերախմբավորվում են՝ իրենց հիմնական ուժերը կենտրոնացնելու արևելյան ուղղությամբ։

«Միևնույն ժամանակ, այսպես կոչված «զորքերի դուրսբերումը», հավանաբար, առանձին ստորաբաժանումների ռոտացիա է և մոլորության մեջ է գցում Ուկրաինայի Զինված ուժերի ռազմական ղեկավարությանը և թյուր տպավորություն է ստեղծում օկուպանտների կողմից Կիև քաղաքը շրջափակելու վերաբերյալ», - ասված է Ուկրաինայի զինված ուժերի հայտարարության մեջ։

Ռուսական զորքերը շարունակում են գրոհը Դոնեցկի ուղղությամբ։ Մասնավորապես, Ուկրաինայի զինված ուժերի տվյալներով՝ ռուսական ուժերը օդային և հրթիռային հարվածներ են հասցրել Կրեմեննայա և Մարիուպոլ քաղաքների տարածքներին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր