Փաշինյանը հատուկ հույսեր էր կապում. փորձում է պատերազմում պարտության պատասխանատվությունը նաև ՌԴ նախագահի վրա բարդել. Կոմերսանտ          Հայաստանի ներկա կառավարությունն ուներ բավարար գործիքներ` կանխելու պատերազմը, նրանք ի վիճակի չեն լուրջ խնդիրներ լուծել       Դեկտեմբերի 4-ին, ժամը 12 00 «Հայացք» մամուլի ակումբի հյուրն է Ժիրայր Սեֆիլյանը    

26 սեպ 2016 13:35

ՀՀ իշխանավորները հարգանք չունեն ժողովրդավարության հիմնարար սկզբունքների նկատմամբ. Լևոն Զուրաբյան

Այսօր Ազգային ժողովում մեկնարկեց կառավարության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստը: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը իր դժգոհությունը հայտնեց կառավարության ներկայացրած օրակարգի վերաբերյալ: 
 
Նշենք, որ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է 22 հարց, այդ թվում` «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ  օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերը:
 
Պատգամավորի խոսքով` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նիստի հրավիրումը 22 օրինագծերով՝ ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ փոփոխությունների մասին խոսակցությունները դատարկություն են:

«Եթե կային սահմանադրական պահանջներ կառավարության ձևավորման հետ կապված, ապա կարելի էր արտահերթ նիստ հրավիրել միայն այդ հարցով, այլ ոչ թե 22 օրենք «ճխտել» այս արտահերթի մեջ, ինչը բացառում է օրենքների պատշաճ քննարկումը: Բացի այդ, հոկտեմբերի 2-ին կայանալու են ՏԻՄ ընտրություններ՝ ներառյալ Գյումրիում և Վանաձորում, ինչը նշանակում է, որ կուսակցությունները զբաղված եմ այդ ընտրարշավներով: Հայաստանի իշխանավորները ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ հարգանք չունեն ժողովրդավարության հիմնարար սկզբունքների  նկատմամբ»,- ասաց Լևոն Զուրաբյանը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր