17:02 - Եթե պարոն Մարուքյանը շարունակի տեղը չբերել, հայտնվելու է Արմեն Աշոտյանի դերում. Նիկոլ Փաշինյան         16:29 - Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ 700 կրակոց      16:13 - Արցախի նախագահի թեկնածուներ Ղուլյանն ու Հարությունյանը արձագանքել են վարչապետի կոչին    

27 սեպ 2016 14:15

Թուրք նախարարը պնդում է, որ Մեծամորի ատոմակայանը պետք է փակել

Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը կոչ է արել փակել Մեծամորի ատոմակայանը, գրում է Ermenihaber-ը:
 
Ալբայրաքը Մեծամորի ատոմակայանի հարցը բարձրացրել է Վիեննայում անցկացվող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) նիստում ելույթի ունենալիս: Թուրք նախարարը, միջուկային անվտանգության մասին խոսելիս, ընդգծել է, որ չպետք է աչքաթող անել հին ատոմակայնները, այդ թվում նաև Հայաստանում գործող Մեծամորի ատոմակայանը:
 
Նա պնդել է, որ «47 տարի առաջ կառուցված ատոմակայանը գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում և բոլոր հարևանների համար վտանգ է ներկայացնում»: «Մեծամորի ատոմակայանը պետք է փակել: Չերնոբիլի վթարից հետո մեր տարածաշրջանը և աշխարհը չպետք է թույլ տան ևս մեկ նման վթար»,-ասել է նա: 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր