18:03 - Եթե հավը ձու չի ածում, աքլորն էլ է մեղավոր         17:19 - Վանեցյանը դրսեւորեց մի որակ, որը խորթ էր Նիկոլ Փաշինյանին, նա ասաց շատ կարեւոր բան      16:47 - «Արցախը հայերինն է». ANCA-ն հրապարակել է ԿՀՎ գաղտնազերծված փաստաթղթերը Լեռնային Ղարաբաղի մասին    

27 սեպ 2016 18:50

Մայրը 12-րդ դասարանի տղային հայտնաբերել է անասնագոմում՝ կախված

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Քեթի գյուղի գյուղապետը ահազանգել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ գյուղի անասնագոմերից մեկում տղա երեխայի կախված դի կա:
 
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այս պահին գյուղ են ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբն ու Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչներ: Անասնագոմում հայտնաբերվել է գյուղի 12-րդ դասարանի աշակերտ Կ. Ս.-ի դին:
 
Դին հայտնաբերել է մայրը, ով դեպքի մասին տեղեկացրել է գյուղապետին:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր